Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենք: Դրա օգտին քվեարկել է 83, դեմ՝ 23 պատգամավոր։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ օրինագծի երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա երկու շաբաթից։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը քննադատում է այս օրինագիծը, խոստացել է վետո դնել փաստաթղթի վրա, եթե այն ընդունվի երրորդ ընթերցմամբ։ Իշխող կուսակցությունը, սակայն, ունի բավականաչափ ձայներ՝ դեմ գնալու նախագահական այս վետոյին: Առաջին ընթերցումը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ
Լուսանկարում` Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան մայիսի 1-ին