«Մենք ասում ենք՝ մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, վերարտադրել նշանակում է գնալ ու գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա».-
այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղազարյանի հարցին՝ այս ամենն ունի՞ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ի պատասխան Փաշինյանն ասել է.
«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձևը»:
Կարդացեք նաև
Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում հարցին, Փաշինյանը պատասխանել է. «Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ