Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, թող շեֆդ կամ խոզ խանձի, կամ թերթ պահի, դու էլ դիջեյությունդ արա». Դավիթ Սահակյանցը՝ Լուլուին

Մայիս 01,2024 18:45

«Պետք է շատ օպերատիվ աշխատել եւ պատասխանել բոլոր այն ստերին, որոնք տարածում են: Եվ այն մարդիկ՝ յոժանմանները, որոնց միակ խնդիրը ինքնահաստատվելն է եւ մի քիչ էլ մնալը թրենդի մեջ, պատրաստ են ամեն ինչ անել: Որովհետեւ եթե դու չես ուզում ինքնահաստատվել, սառը մտածում ես ու հասկանում ես, որ այս մարդկանց պայքարն ուրիշ է, չես կարող ընդունել այն թեզերը, որ տարածվում են իշխանությունների եւ իշխանամերձների կողմից »,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ սկսված արշավին:

Մուլտիպլիկատորը խոսելով ՔՊ-անդամների ու իշխանամերձ քարոզիչների մասին՝ հիշեց հայտնի երգի տողը. «Кто был ничем, тот станет всем…Իրենք ոչինչ են եղել, եւ այս պարագայում իրենց միակ տարբերակն ուրիշներին փնովելն է…Ու եթե վաղը իրենց՝ սեղանին ջուր լցնողը (Նիկոլ Փաշինյանը), որը ինձ թվում է ջուր չէր, օղի էր, որովհետեւ գրաֆինը օղու գրաֆին էր, չլինի իշխանության, դուք ոչինչ եք լինելու, վաղը ինքը որ չլինի, ես չգիտեմ, թե դուք որ ծակն եք փնտրելու, որ մտնեք…

Ոչ մասնագիտություն, ոչ կրթություն ունեք…Լուլուն կանգնում, ասում է՝ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, եւ դա ասում է Լուլուն, որը եղել է դիջեյ ռադիոյում… Հիմա ինքը ԱԺ-ում պետական մասշտաբի հարցեր է լուծում եւ իրեն թույլ է տալիս ասել, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի…Դե եթե ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, թող քո շեֆը գնա կամ խոզ խանձի, կամ թերթ պահի, դու էլ գնա դիջեյությունդ արա, ի՞նչ գործ ունեք դուք իշխանության գլխին»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դավիթ Սահակյանցը «мастер класс» ցույց տվեց, իսկ խոզ խանձողն ու դիջեյը թող նախապատրաստվեն՝ շուտով իրենց մետրոյի դռները կփակվեն և հաջորդ կայարանը կլինի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031