Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ սև բերետավորները բռնել էին երեք հոգով ու խփում էին։ Բռնի ուժով ուզում էին քցեին մեքենա»․ Տավուշի համար պայքարող քաղաքացի

Մայիս 01,2024 18:15

«Ինձ սև բերետավորները բռնել էին երեք հոգով ու խփում էին։ Բռնի ուժով ուզում էին քցեին մեքենա։ Ես էլ ասում էի՝ ինչի՞ համար»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Տավուշի համար պայքարող քաղաքացիներից Գարիկ Բեժանյանը։

Նրա մարմնի վրա բռնության հետքեր էին՝ դեմքին՝ աչքերի մոտ, վզին։

Մեկ այլ քաղաքացի Կարեն Ղազարյանը ևս ասաց, որ իրեն սև բերետավորներն են ծեծի ենթարկել ու հավելեց․ «Թիվը չեմ կարող ասել»։

Հիշեցնենք՝ Տավուշում օրեր շարունակ ընթանում է պայքար ընդդեմ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նայեք այս տղաների պարզ, բարի ու անմեղ դեմքերին և համեմատեք մեծագլուխ ու ճարպակալած կարմիր բերետավոր բորենիների դեմքերի հետ՝ լրիվ հակապատկերներ են: Առաջին տեսակը Հայոց երկրի հողերն է պաշտպանում թշնամուց, իսկ երկրորդ տեսակը ադրբեջանի շահերի համար բորենիական հարձակում է գործում մեր երկրի հողերը չզիջող իրենց հայրենակիցների վրա և հոշոտում նրանց:
    Այստեղ են ասում՝ ծայրահեղ հակապատկերներով երկփեղկված ազգ ենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031