44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր 18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց:
Նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է. «Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ:
Համարում եմ, որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է:
Վստահում եմ Բագրատ Սրբազանին:
Կարդացեք նաև
Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի:
Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու:
Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված:
Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»:
Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է: