«Երբ տարածքներից էինք խոսում՝ ասում էր ձեռքերս կկտրեմ, ստեղից մի միլիմետր հող չեմ տա, հրապարակում ինձ կախեք, եթե ստեղից մի միլիմետր հող տանք։ Հիմա էս մարդը տալով գնում է, չէ՞»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարած քաղաքականությանը։
Հիշեցնենք՝ Տավուշում օրեր շարունակ ընթանում է պայքար ընդդեմ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի։
Գառնիկ Դանիելյանը, կրկին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Էս մարդը մի հատ էլ Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, ասում է՝ սաղ փոխենք, Արարատի վրա չնայենք։ Հիմա ասել է Արարատի վրա մի նայեք, մեկ էլ կասի՝ Արագածի վրա մի նայեք, մի հատ էլ կասի՝ Տավուշի վրա հանկարծ չգնաք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ