Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմ թողնենք օդիոզ դեմքերին՝ Յոժ-մոժ, որոնք միշտ են եկեղեցու դեմ խոսել: Իրենք ատում են եկեղեցին, հավատը». Դավիթ Սահակյանց

Մայիս 01,2024 16:35

«Ես համոզված եմ, որ սրանք (իշխանությունները-Գ.Հ.) այսօր շատ վախեցած են, դրա մասին խոսում է այն փաստը, որ նրանց՝ 2018-19թթ իրականացրած ագրեսիվ արշավները՝ ուղղված կոնկրետ մարդկանց դեմ, այն ժամանակ ստանում էին հասարակական աջակցություն՝ ինչ-ինչ պատճառներով: Մարդիկ կային, որ ուղղակի չէին սիրում ինչ-ինչ անհատների՝ քաղաքականության մեջ, մշակույթի կամ այլ ասպարեզների մեջ, կամ նրանց կապում էին տարբեր քաղաքական ուժերի հետ… Հասարակությունն այն ժամանակ շատ անգամ սխալմամբ աջակցում էր բոլոր այն թեզերին, որոնք տարածում էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:

Մուլտիպլիկատորի խոսքով. «Այժմ իշխանությունները խուճապի մեջ են, քանի որ այլեւս հասարակությունից չեն ստանում այն աջակցությունը, ինչ ստանում էին 2018-ին: Հիմնականում ֆեյք արշավ է գնում, շատ փոքր թվով մարդիկ են իրենց աջակցում: Մի կողմ թողնենք օդիոզ դեմքերին՝ Յոժ-մոժ, որոնք միշտ են եկեղեցու դեմ խոսել: Իրենք ատում են եկեղեցին, հավատը: Եվ եթե հնարավորություն ունենան, կասեն՝ եկեք Գեղարդում գիշերային ակումբ բացենք, ակուստիկան լավն է, եկեք տժժանք… Բայց իրենց չեմ հաշվում, որովհետեւ իրենք եւս չունեն աջակցություն հասարակության կողմից: Իհարկե, ինչ-որ պսեւդո-ինտելիգենտներ կան, որ իրենց դեռ լսում են, ասում են՝ ճիշտ են, բայց անգամ մի փոքր մտածող մարդը եկեղեցու հանդեպ կեղտոտ արշավն ուղղակի անընդունելի է համարում»:

Դավիթ Սահակյանցի ձեւակերպմամբ, հիսթերիայի ու խուճապի հայտնված իշխանությունները եւ նրանց արբանյակներն ուղղակի փրփուրներից են կախվում. «Սկսում են նոր բաներ հորինել՝ Բագրատ սրբազանը երեխա ունի, բանակ չի ծառայել, այն դեպքում, երբ Բագրատ սրբազանը կուսակրոն է, կամ ասում են՝ իբր ռուսական ագենտ է … Ծիծաղելի է այս ամենը…Երբ որ Կիրանցում էինք, մարդիկ իրար խնդալով բարեւում էին՝ Здравия желаю…Սրանք այնպիսի աբսուրդ վիճակի են ամեն ինչ հասցրել, որ ես չեմ կարծում, թե հասարակությունն այդ գիծը կընդունի եւ դրանով կառաջնորդվի: Նրանց բերած թեզերն էլ մեռելածին են: Նաեւ այսօր շատ լավ աշխատում է մեդիան, եւ ամեն նման մի հիմարության անմիջապես հետեւում են պատասխաններ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031