Հայաստանում կստեղծվի երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծ շենքը։
🤝Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։
💵Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։
Այս ներդրումային ծրագրի շրջանակներում Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում կստեղծվեն
Կարդացեք նաև
✅Կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների համար,
✅Մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ,
✅«EXPO» սրահ,
✅Գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն ծավալելու համար,
✅Զբոսաշրջության նոր լոկացիա։
📈Ընդհանուր առմամբ կստեղծվի շուրջ 10.000 նոր աշխատատեղ:
Ծրագրի նպատակն է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստելու Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։