Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը: Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարների բանակցություններ անցկացնելու վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ։
Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի ադրբեջանա-հայկական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը: