ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաններին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին, զուգահեռ իրականությունում՝ Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել, հարվածել, թույլ չտալ աշխատել:
Կարդացեք նաև