Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը. բեռնատար թռիչքներն «Օվդա» ավիաբազայից շարունակվում են. «Հետք»

Մայիս 01,2024 13:50

«Հետք». Վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը:

Իսրայելական «Haaretz» օրաթերթը 2023-ի մարտին հրապարակել էր մի հետաքննություն ըստ որի՝ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:

«Օվդան» ռազմավարական նշանակություն ունի զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող Իսրայելի եւ այս ոլորտում նրա գործընկեր երկրների համար:

«Haaretz»-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ ադրբեջանական բեռնատարների թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

«Հետքն» իր հերթին ուսումնասիրել էր «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի էր ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:

Արցախի բռնի հայաթափումից առաջ էլ՝ 2023-ի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, ադրբեջանական բեռնատար օդանավերը եւս 4 անգամ մեկնել էին «Օվդա»:

Սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ պատերազմի սանձազերծումն ու հետագա հայաթափումը ադրբեջանցիները շարունակել են առաքումները պայթուցիկ սպառազինության հաբ հանդիսացող «Օվդայից»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախի դեմ հարձակում պլանավորած Ադրբեջանի բեռնատար ինքնաթիռները ագրեսիայից առաջ՝ մեկ ամսում, 8 անգամ թռել են իսրայելական պայթուցիկների առաքման կետ:

Օգոստոս-սեպտեմբերին նույն օդանավերը թռել են նաեւ Թուրքիա, որն Ադրբեջանի գլխավոր ռազմական դաշնակիցն է:

Արցախի ամբողջական օկուպացիայից եւ բռնի հայաթափումից հետո դեպի «Օվդա» թռիչքների հաճախականությունը նվազել է, բայց չվերթերը շարունակվել են:

Մինչ օրս կայացել են հետեւյալ թռիչքները:

21.11.2023– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
12.12.2023– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
21.12.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Տալլին/Էստոնիա (ZP 4632),
22.12.2023 – Տալլին-Անկարա (ZP 4633), Անկարա-Բաքու (ZP 4634)
26.12.2023– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
03.01.2024– Բաքու-«Օվդա» (ZP 4621), «Օվդա»-Բաքու (ZP 4622)
18.02.2024– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.02.2024– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
04.04.2024– Թել Ավիվ-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
18.04.2024– Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031