«Ազատություն». «Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ», – այսօր Բաքվում միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ «բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը»։
«Մեկնարկել է սահմանազատումը, ոչ միայն սահմանազատումն, այլև սահմանագծումը», – նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն այդ համաձայնությանը կարողացել են հասնել առանց միջնորդների։
«Դա ևս մեկ անգամ վկայում է, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Միջնորդներն առաջնորդվում են բացառապես իրենց շահերով։ Նրանց նպատակը ոչ թե [կողմերին] օգնելն է այլ տարածաշրջան ներթափանցելը՝ հանուն իրենց քաղաքական ու տնտեսական շահերի։ Նրանք [Հարավային Կովկասը] կրկին հրկիզելու ցանկություն ունեն։ Մենք դա թույլ չենք տա», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: