Aravot.am-ը գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանի պահվածքի վերաբերյալ, որը ֆեյսբուքի իր էջում մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել այն տղաների հասցեին, որոնք նրա ներկայացման եւ այլ միջոցառումների ժամանակ բեմ էին դուրս եկել «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով:
«Նախ ասեմ, որ ձեր նշած ճպուռը մեկ հատ չէ. ՀՀ-ում նման միջատների տեսակները 50-ից ավելի են եւ ունեն իրենց նման միջատազգիներով հագեցված հսկայական լսարան։ Նմանների հիմնախնդիրը ոչ այնքան իշխանություններին հաճոյանալն է, ոչ այնքան նրանց հաստ աղիքում հանգրվանելու պատրաստակամությունն է, այլ, առաջին հերթին՝ իր հարազատ լսարանի անասնական բնազդները բավարարելը՝ «Ժողովուրդ ջան, փող տվեք, եկեք ինձ նայեք»։ Դա կոչվում է հանդիսատեսամոլություն. այսինքն` այս մարդիկ հաճոյանում են հասարակության ամենացածր շերտերին, քանի որ նրանք իր «ներկայացում» անվանվող կեղտոտության համար տոմս են առնում։ Տոմս են առնում, սրանք կոպեկ են փախցնում եւ ապրում են։
Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»։ Դուք գիտեք, որ ատլախները հայերին մոտ կանգնած ազգ են, իրենք իրենց երկիրն են ունեցել՝ «Ատլախտիդա», բայց հիմա ձուլվել են հայերին։ Այնպես որ՝ դրա անունը մնում է ատլախ։
Իսկ հիմա՝ ատլախին «դերասան» անվանելու մասին։ Ասեմ, որ շատ վիրավորական է, երբ որոշ մարդիկ այս ատլախների մասին գրում են «Էդ էժանագին դերասանը»… Այսի՞նքն դերասանը։ Ուրեմն՝ Դե Նիրոն էլ է դերասան, Խորեն Աբրահամյանն էլ է դերասան ու էս…(եւ այստեղ ասված, եւ զրույցի ընթացքում հնչած այլ առավել կոպիտ անձնական վիրավորանքները «Առավոտը» հեռացրել է. – խմբ.) է՞լ։ Մի հատ «կարգին» բերան ծռողի մասին էլ էին գրում, թե «դերասան» է։ Բայց չէ՞ որ բացի ատլախից, կարելի է գրել նաեւ այլ բաներ… թե չէ դերասան… Դա վիրավորական է անգամ ամենավատ դերասանի համար»,-ասաց Վահրամ Սահակյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն Սահակյան, ինչու՞ եք նրբանկատություն ցուցաբերում և նմաններին որպես ժողովրդական գնահատական արտաբերվող բառի առաջին տառը բաց թողնելով «ատլախ» կոչում այդ Չ կայացած ծաղրածուին: Առաջարկում եմ ընդգծված ասել բաց թողնված սկզբնատառը և սահուն շարունակել «ատլախ» վերջավորությունը: Մի անհանգստացեք, չկայացած ծաղրածուն դրանից չի նեղանա, որովհետև ինքն ուզում է ամեն գնով իր «լեվըլը» բարձրացնել և այդ բառի ամբողջական արտաբերումը դրան ինչ-որ չափով կնպաստի:
Իսկ եթե մտածում եք ընթերցողի մոտ վուլգար բառեր չասեք, ապա այդ առումով նույնպես հանգիստ եղեք, քանի որ հանրահայտ Դոգն իր «բեզցենզուռնի քֆուրներով» մարդկանց ականջներն այնքան է լցրել, որ մի հատ ավել, մի հատ պակասից մարդիկ չեն նեղվի:
Իմ հարգելի հայրենակիցներ. Հովհաննես Դավթյան, Վահրամ Սահակյան,
Ես այնքան կցանկանայի, որ ձեր զայրույթից
գեներացված էներգիան ուղղվեր մեր հայրենիքը գրավել ցանկացող թշնամիների դեմ։ Նախապես շնորհակալ եմ, հարգելի պարոնայք, ձեր դիտողություններում ընդունելի սահմաններից դուրս չգալ։ Ոչ ոք իրավունք չունի անտեսել քաղաքավարության կանոնները՝ անկախ իր
տաղանդից, դիրքից կամ ձեռքբերումներից։ Հրապարակայնորեն արտահայտվելիս մի մոռացեք, որ ձեզ հետևում են նաև մեր թշնամիները, ովքեր այսպիսով կարող են հեշտությամբ չափել մեր ազգային համախմբվածության աստիճանը։
Իմանալով, որ դուք ընկալունակ եք և հայրենասեր, համոզված եմ, որ իմ խնդրանքը կլսվի և կհարգվի։
Աննա Ազնաուր