Ի աջակցություն Տավուշում ընթացող բողոքի ցույցերի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը։
Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը՝ հայտարարելով, որ ողջամիտ ժամանակ են տալիս մարդկանց՝ բացելու ճանապարհը։
Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։
Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։