«Առավոտի» տաղավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, քահանաների վերապատրաստման դասընթացները կարեւոր են, նախ՝ այն պատճառով, որ հնարավորություն են տալիս շփվելու եւ եղբայրական մթնոլորտը կիսելու, ինչպես նաեւ առաքելությունն իրականացնելու նոր ձեւերին ծանոթանալու առումով:
Եպիսկոպոսը համոզված է, որ աշխարհականները նույնպես, թեւ ու թիկունք քահանաների հետ, պետք է իրականացնեն նույն առաքելությունը, եւ այդ ուղղությամբ Մայր Աթոռը մտորում է համապատասխան ծրագրեր մշակելու մասին: Հոգեւորականի ասելով, դա նորույթ չէ Հայ առաքելական եկեղեցու պրակտիկայում:
Հաղորդման հյուրը համոզմունք է հայտնում, որ մարդը պետք է արտացոլի իր հավատը՝ միայն տանը նստելն ու աղոթելը բավարար չէ: Եկեղեցին կայանում է այն պարագայում, երբ հավատացյալներն իրար հետ շփվում են, իրար են փոխանցում Ավետիսը: Այդ առումով եպիսկոպոսը կարեւորում է ծխական կյանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ