Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը. «Ժողովուրդ»

Մայիս 01,2024 10:20
dat

2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված 2 խոշոր կազմակերպությունների՝ Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը եւ ոչ անկախ գործունեությունը։

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում արձանագրվում է, որ դատական համակարգը, մի շարք թերությունների շտկվելուց հետո, գուցե կարողանա եվրոպական ստանդարտներին համահունչ լինել։ Զեկույցում մասնավորապես ասվում է. «Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չէր դիտվում որպես անկախ ու անկողմնակալ՝ պատմականորեն դրսեւորվող կոռուպցիայի եւ քաղաքական ներգործության, բարեփոխումներին դիմադրելու եւ աղմկահարույց դեպքերի պատճառով։ Եղել են չհաստատված հաղորդումներ կառավարության եւ նախկին ռեժիմի տարրերի կողմից` դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ։ Մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը եւ կառավարության ճնշումների մասին պնդումները մասնագետներին հետ են պահել դատավորի թեկնածու առաջադրվելուց։

Շարունակաբար հաղորդումներ էին հայտնվում «անցանկալի» դատավորների դեմ «ընտրովի» կարգապահական վարույթներ սկսելու մասին և արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայության մասին։ Նույն կերպ թափանցիկության եւ հանրային վերահսկողության բացակայության խնդիրն առկա էր դատավորների ինքնակառավարման մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումների պարագայում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031