Ազգային ժողովրդավարական Բեւեռի կայքէջը տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել անհնազանդության խաղաղ երթը ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից ուժի կիրառմամբ ցրելու տեսարաններով։ Կայքը նաեւ տեղեկացնում է, որ այսօր ըստ նախնական տվյալների բերման է ենթարկվել շարժման 100-ից ավելի անդամ եւ աջակից։
Տեսանյութ կա տեղադրված, ոստիկանության «Կենտրոն» բաժնի առջեւից, ուր մոտեցել են շտապօգնության երկու մեքենաներ, որոնցից առնվազն մեկը թիվ 1 կլինիկական հիվանդանոց է տեղափոխել Բեւեռի` բերման ենթարկված մեկ քաղաքացու։
Հերքվել է Արա Պապյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։ Նա ազատության մեջ է, տանը։ Սակայն Ժիրայր Սեֆիլյանը դեռ գտնվում է ոստիկանության «Կենտրոն» բաժնում, իսկ Գարեգին Չուգասզյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ