ԱԺԲ կազմակերպած երթի մասնակիցները մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից բաժանվեցին խմբերի` տարբեր ուղղություններով իրականացնելու անհնազանդության ակցիաներ։ Միեւնույն ժամանակ կազմակերպիչները բարձրախոսով քաղաքացիներին բացատրում էին բերման ենթարկվելու դեպքում եւ ոստիկանական բաժիններում իրենց իրավունքները։
Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը բարձրախոսով զգուշացնում էր քաղաքացիների ապօրինի գործողությունների մասին եւ տալիս փողոցներն ազատելու «ողջամիտ ժամանակ»։
Կարճ ժամանակ անց կարմիր եւ սեւ բերետավորները անցան իրենց գործին` բիրտ ուժ կիրառելով մարդկանց բերման ենթարկելու է` հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ սեռ։ Բանը հասավ այնտեղ, որ ոստիկանները սկսեցին ուժ կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ