Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվեց, այն հաղթահարեցին 6 մասնակիցներ, որոնցից 3-ը՝ Ղազարյան Տիգրան Հակոբի, Պետրոսյան Լևոն Էդուարդի, Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, քրեական մասնագիտացման, իսկ մյուս 3-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում՝ Հախվերդյան Վահե Մայիսի, Մխիթարյան Անուշ Ռոբերտի, Սուքիասյան Հայկանուշ Արթուրի։
Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և միջազգային փորձագետների կողմից:
ՀՀ Դատական դեպարտամենտ