ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Նա միացել է Տավուշի շարժմանը, որն իրականացվում է ընդդեմ Տավուշի սահմանազատմանն ու սահմանագծմանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ ու ասաց․ «Պետությունը և ազգը պիտի լինեն Տավուշի հետ, մեր բոլոր մարզերի, գյուղերի և սահմանների հերոսների հետ։ Այդ հերոսների ծնողները ներկա են։
Խոնարհումը քիչ է։ Սրբազանի ներկայությամբ և օրհնությամբ մենք և երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին մեր հայրենիքին և ներողություն եմ խնդրում, որ չպահեցինք, որ այդքան ամուր չէր պետությունը, որ պահեր»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ