Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն անդրադարձավ տավուշյան հավաքներին, հատկապես Բագրատ սրբազանին՝ նրան անվանելով «պարոն Բագրատ». «Պարոն Բագրատն ասում էր՝ հոգեւոր Հայաստանը կհաղթի նոր Հայաստանին: Եթե հոգեւոր Հայաստանը սկսելու էր այսօրվանից՝ լրագրողին բռնության ենթարկելով, ապա ես ձեզ շնորհավորում եմ, հոգեւոր Հայաստանի հաղթարշավը սկսվել է»:
Նա հեգնեց, որ Կիրանց անընդհատ եպիսկոպոսներ, եկեղեցու առաջնորդներ են գնում ու քաջալերում հավաքի մասնակիցներին. «Ես ցավում եմ, որ մեր եկեղեցականները երազում են այնպիսի ՀՀ-ի մասին, որը չունի պետականություն, որտեղ իրենք կարող են առաջնորդություն ստանձնել ու ծառայել տերերին, ինչպես եղել է հազարամյակներ, դարեր շարունակ: Աջակցություն են հայտնում իրար հոգեւոր առաջնորդները՝ Գուգարաց թեմից է մեկը գալիս, Արցախի թեմի առաջնորդը: Արցախի թեմի առաջնորդը Արցախի ձեր սիրելի իշխանության կապիտուլյացիայից հետո պետք է մնար Արցախում, ճգներ եւ աղոթեր: Եկել է ռազմատենչ…ըտենց մնում ա մի հատ զինվորական հագուստ հագնեն ու գան էդտեղ կանգնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այ դավաճան, դուք Արցախը ճանաչեք ադրբեջանի կազմում, իսկ թեմի առաջնորդը մնար Արցախում և ճգներ ու աղոթեր ձեր քպ-ականների բարեկեցության համար?: Տիկին մարիենետուհի, ձեր կառավարման բոլոր թելիկները գտնվում են ալիևի ձեռքում, իսկ ձեր լեզվանիկությամբ դուք պարզապես քծնում եք ձեզ բարձր պարգևավճարներով կերակրող դավաճանին։ Ավելի ճիշտ կլիներ ամբողջ քպ-ով մնայիք Արցախում և դուք կդառնայիք ալիևի պատվավոր հյուրերը և տարածքային զիջումների համար նրանից շքանշաններ կստանայիք։