Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք ու հանգիստ ապրենք։ Դա եղա՞վ, ոչ․ անդունդի եզրին կանգնած ենք»․ Տավուշեցի նահատակ հերոս, բժիշկ Հարութի մայր

Ապրիլ 30,2024 19:30

«Հարյուր տարի չեմ տեսել. ո՞նց եք»,- Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում այսպես դիմավորեց տավուշցի զոհված զինծառայողների ծնողներին։

Նրանք եկել են միանալու շարժմանը, որն օրեր շարունակ ՀՀ Տավուշի և այլ մարզերի քաղաքացիներ իրականացնում են ընդդեմ Տավուշում նախաձեռնված սահմանազատման և սահմանագծման գործընթացի։

Տավուշեցի նահատակ հերոս, բժիշկ Հարութի մայրը`տիկին Երանուհին լրագրողների հետ զրույցում ասաց․ «Հոգով, սրտով միացած ենք եղել շարժմանը, այսօր էլ եկել, միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար։ Պետք է պաշտպանենք մեր հողն ու ջուրը ամեն մեկս մի ձևով, որպեսզի մեր էրեխեքի արյունը ջուր չդառնա։ Արցախը տվեցինք, որոշ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք ու փակենք դրանով, հանգիստ ապրենք։ Դա եղա՞վ, ոչ։ Մենք բոլորս գիտեինք, որ այդպես չէ։ Արցախը մեր Հայաստանի դարպասն է․ բացեցին թշնամու առաջ, անդունդի եզրին կանգնած ենք։ Մեկս մյուսին զորավիգ պիտի լինենք, օգնական լինենք, որ այդ անդունդից մի ոտքը հանենք, առաջ շարժվենք, հզորացնենք մեր Հայաստանը։ Մեր էրեխեքն այս Հայաստանի համար են գնացել, իմ տղան Հադրութի համար էր գնացել, իր զինվորների համար էր գնացել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ճակատի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930