Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:
Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը:
Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ, իսկ համայնքն իր լիազորությունների սահմանում կաջակցի առկա խնդիրների լուծմանը:
Երևանի քաղաքապետարան