Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոխարենը գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք, ձեր մեղքերի թողություն խնդրեք, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին». Արծվիկ Մինասյան

Ապրիլ 30,2024 19:20

«ՔՊ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը»,- այսօրվա ԱԺ հայտարարությունների ժամն այսպես վերնագրեց«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա ասաց, որ ՔՊ-ականները վիրավորում են ու հետո դատապարտում բռնությունը. «Կանգնել այս ամբիոնից կեղծ ու ազգադավ հայտարարություններ անել, ստել իմ անձի հետ կապված, պատմությունը կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ: Ո՞վ է այս երկրին բերել թշվառությունը, ազգային արժանապատվության կորուստը, դա դուք եք բերել ու ձեր իշխանությունն է, որ այս ժողովրդին պահում է տեռորի տակ, մի կողմից թուրք-ադրբեջանական տեռորն է, մյուս կողմից ոստիկանությունը: Սա ոչ այլ ինչ է, քան ազգի ու ժողովրդի նկատմամբ հանցագործություն: Եվ փոխարենը դուք ինքներդ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք, ձեր մեղքերի թողություն խնդրեք, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Ո՞ւր եք ուզում տանել այս ժողովրդին ու ազգին, տանում եք մի նոր կառափնարա՞ն, մի նոր կոտորածի՞: Արդեն մի քանի անգամ դա արել եք, դադարե՛ք: Հասկացեք, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է ինքներդ ընդունեք ձեր մեղքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930