Գյումրի տարբեր տեղանքներում՝ հասարակական վայրերում, բնակելի շենքերի ու կառույցների մուտքներին փակցվել են «Ելե՛ք հանձնել են» բովանդակությամբ պաստառներ։
Փակցնողները «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդներն են, որոնք շարունակում են իրազեկման ցույցերը այս քաղաքում։
Հիշեցնենք, որ նախորդ օրը իրազեկման ցույց անցկացրեցին Գյումրու կենտրոնական հատվածներում՝ բնակիչներին հորդորելով միանալ տավուշիցներին ու թույլ չտալ հայրենիքը «թիզ առ թիզ» հանձնել թշնամուն։ Երեկ այս նույն շարժումը ավտոերթ էր կազմակերպել Գյումրիում։
Կարդացեք նաև
Ինչպես հայտարարում են շարժման ներկայացուցիչները, իրենք ապաքաղաքական են, իրենց առաջնորդը եկեղեցին է ու հավատքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ