Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում, զգուշացնում եմ». Թագուհի Ղազարյան

Ապրիլ 30,2024 18:12

Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնության միջադեպի հետ կապված ՔՊ-ականները դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս ԱԺ-ում: Արփի Դավոյանը հորդորում էր ընդդիմադիրներին գնահատական տալ «սիրելի առաջնորդի սիրելի որդու երեւի սիրելի ախրաննիկի արարքին»:

ԱԺ հայտարարությունների ժամին Թագուհի Ղազարյանն ասաց, որ Freedom House-ի գնահատականով, լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը կրկնակի կրճատվել է, բայց շուտով հավանաբար գերազանցելու են դա ու այդ «թյուրիմացությունը» շտկել:

Դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Ձեր գործընկերներից մեկը միջանցքում ասում էր, որ այդ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չունի, դրա համար են խփել: Այսինքն, բանվորին, վարորդին կարելի է խփել, հա՞: Էդ նույն գործընկերը, որ հարձակվել էր Վլադիմիր Վարդանյանի վրա բռունցքներով, երեւի մտածում էր՝ Վլադիմիր Վարդանյանը պատգամավոր կոչվելու իրավունք չունի: Բա դո՞ւք ինչ կոչվելու իրավունք ունեք, շատ ներողություն: Մի ուրիշ այսպես կոչված ընդդիմադիր, բայց իրականում գործակալական ցանցի խմբագիր էլ ասում է՝ եթե իմ լրագրողը այդպիսի հայտարարություն արած լիներ, ես ինքս նրա քիթ ու մռութին կհասցնեի:

Հարգելի գործընկերներ, օրենքի եւ իրավունքի հարցում ճաշակը գործոն չէ, եթե լրագրողը մեր ճաշակով չէ, դա չի նշանակում՝ նրա նկատմամբ պետք է բռնություն գործադրենք: Դավիթ Լեւոնյանի նկատմամբ նաեւ հաղորդում են ներկայացրել, այդ հարցը կարող էր կարգավորվել նաեւ օրենքով, եթե իհարկե ինչ-որ մեկը չերեւակայեր, որ իքը պապլավոկապետությունում են ապրում: ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում, զգուշացնում եմ»,-ասաց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930