Ադրբեջանական վարչակարգի բռնարարության ակունքները հարկավոր է փնտրել հենց երկրի ներսում գրանցած դժնդակությունների հաջող իրացման մեջ, որն արտահայտվում է բնակչության նկատմամբ խոսքի, խղճի և այլ բնական իրավունքների համակարգային ոտնահարմամբ։ Օրեր առաջ տարածվեցին բողոքի ակցիա իրականացնող կնոջ նկատմամբ ոստիկանական բռնության իրականացման կադրեր։ Մամուլի և խոսքի սահմանափակման ու ճնշման իրողություններն այլևս դուրս են տրամաբանական որևէ շրջանակներից։ Արտահերթ նախագահական ընտրություններով բացարձակ ընտրազանգված ապահովելով՝ Ադրբեջանի նախագահը ապահովեց նաև ներքին և արտաքին բռնության իրականացման բացարձակ իրավունքներ, որոնք արտահայտվում են քաղաքացիական հասարակության ճնշման և ագրեսիվ արտաքին քաղաքականության միջոցով։
Նման պայմանները և Ադրբեջանի իշխանությունների համակարգային ժխտողականությունը անհնարին են դարձնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի անօտարելի իրավունքի անհապաղ իրացումը։ Ադրբեջանական վայրագությունները, որոնք մինչ այժմ չեն դատապարտվել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան, գալիս են փաստելու, որ հայ բնակչության վերադարձն իրենց հայրենիք-ծննդավայր և անվտանգ կենսագործունեությունը հնարավոր է միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում։
Ադրբեջանը գործող բացարձակապետական վարչակարգի պայմաններում վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Իլհամ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը։ Դա էլ քիչ է՝ անդադար փորձեր է կատարում արատավոր բարքերն արտահանել ոչ միայն տարածաշրջան, այլև միջազգային ասպարեզ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ըստ արժանվույն արձագանքել աշխարհում անարխիզմի այս հերթական որջի վերացման խնդրին, որը վերածվում է տարածաշրջանային անկայությունան և բռնապետության վերարտադրման ու արտահանման օղակի։
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ
Կարդացեք նաև