Լրահոս
Օրվա լրահոսը

Խերտ Յան Կուպմանը և ՀՀ փոխվարչապետերը անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները

Ապրիլ 30,2024 18:16

Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի նշանակությունը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, այդ թվում՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի շրջանակներում։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ կարևորելով դրանց համակարգաստեղծ նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման հարթակի գործունեության կարևորությանը, որը նպաստել է Եվրոպական ներդրումային և տնտեսական պլանի ներքո մշակված ծրագրերի ակտիվ իրականացմանը և մշտադիտարկմանը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, ինչպես նաև առանձնակի շեշտել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930