Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե շշկռվեք իմ կողքով մի հատ թափով անցեք քամի արեք, նոր կտենաք, շատ վատ կվերջանա». ՔՊ-ական պատգամավորը սպառնում է Քոչարյաններին

Ապրիլ 30,2024 18:50

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սպառնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ այն առյուծը, որի վրա հեծնած նկարվել էր, թարս կնստացնեն այդ առյուծի վրա ու կուղարկեն այնտեղ, որտեղից եկել է:

ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խոսեց տավուշյան դեպքերի, մասին ասելով, թե ընդդիմությունը սուտ թեզեր է տարածում. «ՀՀ-ից ոչ մի սմ հող ոչ մեկին չի տրվելու ու էդ ստերը, ով ձեզ ուզում է համոզել, նա անբարոյական է»:

Անդրադառնալով իշխանական civic.am-ի լրագրողի հետ կապված բռնության միջադեպին, նա հայտարարեց, որ իրենց լրագրողը «ինտելիգենտ, կիրթ» անձնավորություն է, որի վրա հարձակվել են. «Ոնց կասեր հարգարժանը, գլխի փոքր տղայի ինչ-որ տղա հարձակվել էր: Դրանք կշշկռվեն հանկարծ կանցնեն սահմաններն ու մեր կողքով հանկարծ քամի կանեն՝ շատ վատ կվերջանա իրենց համար: Դավիթը ինտելիգենտ տղա էր, դե շշկռվեք իմ կողքով մի հատ թափով անցեք քամի արեք, նոր կտենաք: Էս երկիրը թալանած տանում են, դատախազությունը հարյուրավոր բաներ է բերել, իրանք հելել լրագրողի՞ են բան անում, արա, տղավարի ձեզ պահեք: Թեկուզ ի՞նչ տղավարի, մարդ որ ծնվում ա, հետը ախրաննիկ ա ծնվում, էլ ո՞նց կարա մարդը իրան տղա…, մի քիչ մեծացեք: Դժվար դուք մեկի հետ կռված լինեք դպրոցում ու մենակ լինեք»:

Հետո նա անդրադարձավ Բագրատ սրբազանին՝ ասելով, թե «Սրբազան եք ասում, ինչ եք ասում, էն Բագրատը, խնդրում եմ, ով սրբազան է ասում, գոնե մեր ընկերներից էլ ըտենց բան չասի …Սրբազանները աղոթում են, բարին են ասում, ինքը անիծում ա, ասում ա կմեռնեք, կգամ պանիխիդային: Հա, ես 98 տարեկան կմեռնեմ, դու էլ 200 տարեկան կգաս իմ պանիխիդային, հա, խփնվել են սաղ»:

Նա վստահեցրեց, թե սխալ լուրեր է տարածում, իբր վարչապետին չեն ընդունում. «Եկեք Քյավառ, մի քանի օր առաջ պաչում էին վարչապետին, ողջունում էին, իմ տղա էին ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Բայց ինչու է? քեզ թվում, որ դու 98 տարի ապրելու ես, չէ որ թուրքերի հետ ջերմ շփումներից կարող ես սեռավարակներ ընդունես ու առողջությունդ կորցնես։ Համ էլ շատակեր չաղերն էդքան երկար չեն ձգում։
    Իսկ Քյավառում մի քանի օր առաջ վարչապետիդ պաչպչողները հաստատ քո հորքուրն ու մորքուրն են եղել, “իմ տղա” ասողն էլ հայրդ կամ հորեղբայրդ է եղել։ նիկոլը նման թատրոններ սարքելու վարպետ է։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    ՀԳ
    Մոռացա հարցնեմ, եթե հանկարծ շշկռվենք, քո կողքով թափով անցնենք, քամի անենք, դա ինչով? է վերջանալու։ Ենթադրում եմ, որ այդ քամուց կարող է թոքաբորբ ստանաս, վիճակդ կտրուկ վատանա ու վատանա, շատ վատանա։ Դե կարող է ամենավերջում էլ Բագրատ Սրբազանի կարիքը զգացվի։ Անհոգ եղիր, նա որ խոստացել է, հաստատ կգա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930