Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ այ այսպիսի անվերահսկելի իրավիճակ է սկսում, իշխանավորը սկսում է «հաբռգել». իրավապաշտպան

Ապրիլ 30,2024 18:04

«Երբ մենք ասում էինք՝ համակարգային կոռուպցիա չունենք, իրականում համաթիվը կոռուպցիայի տարեցտարի աճեց, որովհետեւ երբ այս քննարկումները սկսվում են, մասնակցում են միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրսից են ֆինանսավորվում: Այսօր դահլիճում չեմ տեսնում այն հ/կ-ներին, որոնք չեն ֆինանսավորվում որեւէ անձի կողմից… »,- այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ իր հարցը ձեւակերպելուց առաջ այսպիսի դժգոհությամբ սկսեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սեմյոն Բաբայանը:

Նա պնդեց, որ երբ խոսում ենք բռնություններից, ապա պետք է հաշվի առնենք, որ ուղիղ բռնություն է մեր երեխաների հանդեպ, երբ ԿԳՄՍ-ն թողարկեց դասագիրք Ադրբեջանի դրոշով, թուրք հեղինակներով եւ այս խնդրին եթե չի անդրադառնում ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ապա… : Հենց այս բառի վրա իրավապաշտպանին ընդհատեց քննարկման նախաձեռնող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը ու պարոն Բաբայանին բերեց քննարկման բուն թեմային:

«Եթե չխոսենք պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից, որի ընթացքում քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ աննախադեպ խոշտանգում է կատարվել, ապա մենք ժամանակի ծախս ենք կատարում, եթե չենք իմանում ոստիկանության աշխատակիցնե՞ր են եղել այդ դիմակավորված անձինք, ովքե՞ր են խոշտանգողները, լուսնից իջան, արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են, ու ուղղակի շարունակենք այս քննարկումը, ինձ թվում է՝ կլինի կեղծ օրակարգ: Ես խնդրում եմ նաեւ նշենք, որ իշխանավորների կողմից կատարվում է լիազորությունների վերազանցում, որի արդյունքում հենց խոշտանգվում է քաղաքացին:

Հաջորդը՝ մեր շատ հայտնի պատգամավոր Հովիկ Աղազարյան, որը կարտոլ ծախողին քացով խփում է, արդյունքում կալանավորվում է կարտոլ ծախողը, Հովիկ Աղազարյանը, կարծես թե ոչ մի բան չի պատահել, գնում է տուն: Նույն Աղազարյանը ուզում է Եռաբլուր այցելի, արցախցի 18 տարեկան երեխա մի անգամ խփում է իրեն, դա համարվում է հանցագործություն: Մոտ 400 հաղորդում է մեր հ/կ-ի անդամների կողմից ներկայացվել, երբ պաշտոնյան հարվածել է երկու անգամ, անպատվել է, հայհոյել ու այս ամեն ինչը հանցագործություն չի որակվել, նշանակում է՝ մենք ապրում ենք փարավոնական երկրում, որտեղ կան ֆեոդալներ, դրանք իշխանավորներն են, նախարարներն են, պատգամավորներն են… ու կա մնացած ժողովուրդ, այսինքն՝ բոլորը հավասար են, բայց իշխանավորներն ավելի հավասար են: Երբ այ էսպիսի անվերահսկելի իրավիճակ է սկսում, իշխանավորը սկսում է հաբռգել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930