Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում». Վահագն Ալեքսանյանի հարցադրումները՝ ՀՌՀ նախագահին

Ապրիլ 30,2024 17:48

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս, ինչի՞ մասին է»,- այսօր ԱԺ նիստում, երբ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնում էր 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը, նրան այսպիսի հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ դա ժամանակին կոչվում էր հոգեւոր-մշակութային ալիք ու նոր օրենքով այդ ծրագիրը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ: Նա ասաց, որ հաղորդումների սղագրությունը նայել են, ամենամեծ բաղադրիչը եկեղեցական, կղերական բաղադրիչն է. «Մենք գտնում ենք, որ դա պետք է ինչ-որ ձեւով նվազեցվի եւ ավելի շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթ» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ կրթական, մշակութային»:

Ալեքսանյանը ճշտեց. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային հեռուստաընկերություն է ու ֆինանսավորվում է պետության կողմից՝ ՀՀ հարկատուների հաշվին ու փաստացի պետք է կատարի կրթամշակութային բնույթի գործունեություն, բայց հանդես է գալիս որպես հոգեւոր բնույթի հեռուստաալիք: Վատ չի հոգեւորը, բայց ՀՀ պետության փողերն էլ հատկանշական է, որ պետությունը ֆինանսավորում է ամեն դեպքում: Սա արձանագրենք»:

Տիգրան Հակոբյանը ուղղում մտցրեց՝ ասելով. «Ինչքան ես գիտեմ, այդտեղ նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում, համաֆինանսավորում է եւ բավականին մեծ գումար տարեկան նաեւ Մայր աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ հեռուստաընկերությունը անգամ Հանրայինի շենքը չի օգտագործում, Մայր աթոռի բալանսի վրա գտնվող շենքում է գործում. «Ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930