Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ.

Ապրիլ 30,2024 17:44

Ermenihaber. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունները ձևավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից ՀՀ-ի անկախությունը պաշտոնապես  ճանաչելուց հետո:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանիորեն (թուրքական կողմից) փակ է սկսյալ 1993թ-ի ապրիլից, այդուհանդերձ երկու երկրների գործարարները քայլեր են ձեռնարկել միմյանց միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու համար:

Այսպիսով 2000-2023թթ Թուրքիայի Հայաստան արտահանումների թվերը (ըստ արտահանող երկրի) գտնվում են զարգացման միջին մակարդակի վրա՝ 40.46 մլն-ից հասնելով 99.7 մլն դոլարի: Իսկ ըստ ծագման երկրի՝ արտահանումների թիվը զգալիորեն աճել է՝ 0-ից հասնելով 337.07 մլն դոլարի: 2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:

Նշենք, որ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է շուրջ 600 անուն ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվում է ընդամենը 20 տեսակ ապրանք (հիմնականում ոսկի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, խմիչքներ և այլն):

Երկու երկրների առևտրաշրջանառությունը հիմնականում պայմանավորված է թուրքական կողմի որոշմամբ՝ արգելել հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիա, թե ոչ։ Հայկական արտադրության ապրանքները, որոնք հայտնվում են Թուրքիայում, տեղափոխվում են անձնական ուղեբեռով։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման պայմաններում թուրքական արտադրանքը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930