Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար–մարտին ՀՀ փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտ 50%-ով, ոչ առեւտրային բնույթի փոխանցումները` մոտ 55%-ով

Ապրիլ 30,2024 17:36

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում է գրանցվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Chairman of the RA Central Bank Martin Galstyan gave a press conference on the topic of the refinancing rate at the RA Central Bank

Նրա ներկայացմամբ՝ դա մասամբ կարող է պայմանավորված լինել «Միր»  վճարահաշվարկային համակարգի խնդրի հետ․«Բայց այդտեղ շատ ավելի մեծ ու ազդեցիկ գործոններ կան` աշխարհաքաղաքական, տնտեսական, որոնք էական ազդեցություն են ունենում այդ շարժերի վրա։ Մենք կարծում ենք, որ ինչ որ ժամանակ անց պետք է անդրադառնանք մեր աշխատանքային միգրանտների հոսքերը եւս մեկ անգամ հետազոտություն իրականացնելու հարցին, որի միջոցով կկարողանանք որոշակի միտումներ բացահայտել։ Այսինքն` երբ ե՛ւ ՌԴ–ում, ե՛ւ ՀՀ–ում որոշակի իրավիճակ է, արդյոք այդ մարդիկ նույն կամեցողությամբ ու նույն պլանավորմամբ են շարունակելու աշխատել ՌԴ–ում, թե՝ ոչ։ Ոմանք, օրինակ, ցանկանում են վերադառնալ ՀՀ, քանի որ հարաբերական այդ աշխատավարձերի ճեղքը շատ ավելի փոքր է հիմա, քան սրանից մի 10 տարի առաջ»։

Ըստ ԿԲ-ի՝ այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտ 50%-ով, իսկ ոչ առեւտրային բնույթի փոխանցումները` մոտ 55%-ով։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930