Մասնավոր աշխատավարձերը նվազել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մասնավոր աշխատավարձերը 30% աճ ցուցաբերելուց հետո այս տարի որոշակի նվազել են, բայց էլի շարունակում են 8.5%-ով աճել»,-ասաց Գալստյանը։
Անդրադառնալով վարկերին, Գալստյանն ասաց, որ այս պահին նկատվում է, որ բանկերի կողմից ակտիվ վարկավորում է տեղի ունենում, մինչդեռ կար ժամանակ, երբ բանկերի բիզնես գործունեության առանցքը փոխանցումներն էին, նոր հաշիվներ բացելը, սպասարկումը, այսինքն` ոչ պրոֆիլային գործունեությունը, իսկ հիմնական պրոֆիլային գործունեությունը վարկավորումն է։
«Վարկերի ընդհանուր ծավալն աճել է, ըստ ճյուղերի վարկավորումը եւս աճել է՝ մարտի վերջին արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առեւտուր։ Սպառողական վարկավորումն աճել է 24.6%-ով, հիփոթեքային վարկավորումը՝ 23.5%-ով, շինարարության վարկավորումն աճել է 11.2%-ով»,-ասաց Գալստյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ