Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության բաժիններում արձանագրվող բռնության իրական դեպքերի թիվն ու դրանց մասին պաշտոնական թվերը հակասում են իրար

Ապրիլ 30,2024 17:03

«Հանրությունը տեսնում է ոստիկանական համակարգում բարեփոխումները, առավելապես դրական գնահատում դրանք: Բայց մենք տեսանք՝ շատ քաղաքացիներ, որոնք առնչվել են այնպիսի խնդիրների, որոնք ենթադրում են ոստիկանության միջամտություն կամ ոստիկանության դիմել, այդպիսի քաղաքացիների 61 տոկոսը նախընտրել է չդիմել ոստիկանություն»,- այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյան

Ըստ նրա՝ բավականին փոքր է այն մարդկանց թիվը՝ ընդամենը 15 տոկոս, որոնք գաղափարական պատճառներով չեն դիմել ոստիկանություն, որոնք համարում են, որ գործ տալը խնդրահարույց է. «Բավականին խնդրահարույց արձանագրում էր, որ ոստիկանների հետ առնչված քաղաքացիների մոտ 60 տոկոսը պնդում էին, որ ոստիկանական բաժանմունքներում տեսել կամ իրենց պնդելով անմիջապես տուժող են եղել տարբեր տեսակի հանցագործությունների, մոտ 1,7 տոկոսը պնդում է, որ ոստիկանության բաժնում բռնության է ենթարկվել, 2,2 տոկոսը պնդում է, որ ոչ իրենց նկատմամբ, բայց իրենց ներկայությամբ ուրիշների նկատմամբ բռնություն է գործադրվել: Այս թվերն անհամեմատ ավելի մեծ են այն պաշտոնական թվերից, ինչը մեզ բերում է այն մտքին, որ ոստիկանության բաժիններում բռնության արձանագրվող դեպքերը էապես ավելի քիչ են ներկայացվում իրական պատկերից»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930