Այսօր ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը:
ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց ռուսական ալիքներում «հակահայկական, հակապետական քարոզչության» մասին, մասնավորապես՝ «Ուրբաթ Քեոսայանի հետ», Սոլովյովի, Կիսելյովի հաղորդման հետ կապված. «Ես անձամբ չեմ դիտել, հղումներ ուղարկեցին, այնտեղ իսկապես հնչում է հակապետական քարոզ՝ հայ ազգի նկատմամբ: Ի՞նչ աշխատանք եք դուք արել»:
Տիգրան Հակոբյանն ասաց, որ 30 օրով «Սպուտնիկ» ռադիոյի հեռարձակումը դադարեցրել են, ինչն աննախադեպ է. «Սոլովյովի հաղորդման հետ կապված ԲՏԱ նախարարությունը հիմա քայլեր է մշակում, աշխատում է ռուսական կողմի հետ եւ եթե չեմ սխալվում, շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական եւ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ