Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա մարտին զբոսաշրջիկների քանակը 3% -ով նվազել է, մեկ զբոսաշրջիկի ծախսն այս տարվա մարտին ավելի քիչ է եղել, քան նախորդ մարտին․ԿԲ նախագահ

Ապրիլ 30,2024 16:32

Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը 3% -ով նվազել է, ընդ որում, այս տարվա մարտին մեկ զբոսաշրջիկի ծախսն ավելի քիչ է եղել, քան անցած տարի մարտին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հարցին՝ կարելի՞ է բացառել, որ զբոսաշրջիկների միջոցով է արտարժույթ գալիս Հայաստան, Գալստյանը պատասխանեց․ «Ոչ, ծավալները գրեթե նույն մակարդակի վրա են, 3% -ն այդքան էական ազդեցություն չի ունենում։ Կան այլ տիպի ֆինանսական հոսքեր, որոնք տեղափոխվում են Հայաստան, մտնում են ՀՀ ֆինանսական հատված, կամ նույնիսկ չեն մտնում։ Մյուս ֆենոմենը, որ արտարժույթի ներհոսքի հետ է կապված՝ առեւտրային գործառնություններն են։ Այսինքն, ներմուծվող ապրանքներ, որոնք հետո մի մասն արտահանվում են։ Այդ տիպի հոսքերը որոշակի ազդեցություն ունենում են փոխարժեքի առաջարկի վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930