Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը. Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 116 միլիոն դոլարին համարժեք գումարով գործառնություն

Ապրիլ 30,2024 16:28

Վաշինգթոն, 25 ապրիլի, 2024 թ․ – Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։ ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100 միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ 16 միլիոն դոլար գումարի չափով։Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։

Գործառնությունը կաջակցի Կառավարության բարեփոխումներին հետևյալ ոլորտներում.

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
  • Հավասարության բարելավում և մարդկային կապիտալի զարգացման խթանում․
  • Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2․7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Հայաստանը 2023 թ․ դարձավ ՄԶԸ-ի դոնոր։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու Հայաստանի զարգացման ուղուն իր աջակցությունը՝  կենսունակ մոլորակի վրա աղքատությունը նվազեցնելու համար։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» (GCFF) 2016 թվականին ստեղծված ֆինանսական միջնորդ հիմնադրամ է, որը արտոնյալ ֆինանսավորում է տրամադրում միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս գործողության շրջանակներում Հայաստանին տրամադրված ներդրումները տրամադրվել են Նիդեռլանդների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930