Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյանին հարցրին՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները լուռ, երբ բռնություն է կիրառվում մյուս լրագրողների նկատմամբ

Ապրիլ 30,2024 14:24

Այսօր լրագրողները ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարցրին՝ ՔՊ խմբակցության պատգամավորները civic.am կայքի լրագրող Դավիթ Լեւոնյանին սատարող հայտարարություններ են անում, սակայն երբ մյուս լրագրողների նկատմամբ ոտնձգություն կամ բռնություն է կիրառվում իրենք լուռ են, ինչո՞ւ։

«Հիմա մենք խոսում ենք կոնկրետ միջադեպից, դուք համեմատության մեջ եք դնում այլ միջադեպ, որն ընդհանրապես համեմատելի չէ։ Այսինքն՝ Քոչարյանի «ախռաննիկը» կարա գա լրագրողին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածի, եւ դուք հիմա համեմատում եք այլ միջադեպի հետ։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք դեպքերն առանձին քննարկենք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Լրագրողները նաեւ Արթուր Հովհաննիսյանին հարցրին՝ ո՞վ է մեղավոր այս միջավայրի համար։ Հովհաննիսյանին հիշեցրին իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ լեզու եւ ականջ կտրելու մասին։

«Ականջ եւ լեզու կտրելու մասին հայտարարությունը ես եմ արել, լրագրողին չեմ ասել, արել եմ Էդգար Ղազարյանին։ Եվ նրան չեմ ասել, նրա հայտարարությանն ի պատասխան ասել եմ, որ ով հայ ժողովրդի հեղափոխությունը կարող է համարել ադրբեջանա-թուրքական, հայ ժողովուրդը նրա լեզուն ու ականջները կկտրի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930