Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենում է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, ապա տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: