Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է, որ Ադրբեջանը համաձայնել է 1991 թվականի դրության վիճակին վերադառնալ

Ապրիլ 30,2024 13:47

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդդիմությունն առաջարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը արվի 1993 թվականի շփման գծով։ Դե, Ադրբեջանն էլ տենց կարա առաջարկի, որ սահմանազատումը արվի Ելիզավետպոլի նահանգի քարտեզով (որտեղ Սյունիքը ու Տավուշի մեծ մասը մերը չեն)։

Է, հետո՞։

Իսկ հետո կսկսենք ուժով չափել, թե ով է ճիշտ, թե ո՞ր թվականի քարտեզով պիտի անենք` 1993թ., թե 1918 թվականի։

Հազարավոր զոհերով պատերազմներ (որոնցում դժվար թե հաղթենք) և որոնց արդյունքում կկորցնեն մեր հիմիկվա ունեցածի զգալի մասը ու սարսափելի կախման մեջ կընկնենք «փրկիչներից»։

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է, որ մեզանից ուժեղ Ադրբեջանը, ի վերջո, համաձայնել (ու ստորագրել) է 1991 թվականի դրության վիճակին վերադառնալ։

Սա էական ձեռքբերում է, որով հեչ երջանիկ չէ Ռուսաստանը, որը ուզում է երկրու երկրներին կառավարել կոնֆլիկտի միջոցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930