ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձը Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրող Դավիթ Լեւոնյանին։
Լրագրողներն ընդդիմադիր պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ նման միջադեպ է եղել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց. «Ծանոթ չեմ՝ ինչի մասին է խոսքը, գնամ տեսնեմ ինչ է տեղի ունեցել, հասկանամ»։
Պատգամավոր Մհեր Սահակյանն էլ ասաց. «Ես մի բան գիտեմ, որ էտ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չուներ։ Արթուրը շատ պարկեշտ, շատ կրթված անձնավորություն է, չգիտեմ դեպքի մանրամասները, բայց միանշանակ ասում եմ՝ լրագրողը, որի հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, ինքը լրագրող կոչվելու իրավունք չունի»։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին ասաց. «Քոչարյանի ախռաննիկը հարվածել է լրագրողին եւ սեռական բնույթի հայհոյանք տվել»։ Նա ասաց, որ ոստիկաններ են եկել ԱԺ, իրավական գործընթաց է նախաձեռնվել։ ԱԺ աշխատակազմն է ահազանգել ոստիկանություն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ