«Ամեն օր մարդիկ ենթարկվում են հոգեբանական կտտանքների»,- այսօր ԱԺ նիստում ընդդիմությունից բողոքեց ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը դժգոհեց, որ ընդդիմադիրներն առաջարկում են վերարտադրել 93 թ-ի շփման գիծը, ոչ թե առաջնորդվել այլ քարտեզներով. «Իսկ կարո՞ղ է հանկարծ երաշխիք չլինի ու շփման գիծը այսօրվա շփման գծով գնա, դա ձեզ ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ: Իսկ կարո՞ղ է մի հատ էլ բախում լինի, այդ շփման գիծը մի քիչ էլ ավելի խորանա ՀՀ խորքեր, դուք երաշխավորում եք, որ այդպես չի՞ լինի»: Նա հորդորեց, որ պետական սահման եզրույթը կարեւորեն, ոչ թե շփման գիծը. «Մենք գիտենք ինչ ճանապարհով ենք գնում ու գիտենք, որ հաջողելու ենք»:
Հետո նա հայտարարեց. «Եկեղեցու ներկայացուցիչներն ասում են՝ ՀՀ կառավարությունը պիտի ուժեղացնի եկեղեցին, որպեսզի եթե վաղը պետություն չլինի, եկեղեցին կարողանա տեր կանգնել ժողովրդին: Ժողովուրդ, ի՞նչ մտադրություններով, ի՞նչ պատկերացումներով եք դուք շարժվում առաջ եւ առաջնորդում այս ժողովրդին»:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց. «Ես չգիտեի, որ այդպիսի բան էին ասել եւ ապշած եմ ճիշտն ասած»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ