«Չգիտես ինչի, անկախ ինձանից, վերջին ժամանակներս կեղտոտ թեմաներ, քաղաքական բաներ գալիս, անընդհատ ինձ կպնում, կպրշկվում, փաթաթվում են: Կարծում եմ՝ ինչքան բարձրացնում ես քո գործունեության «լեվըլը» (մակարդակը.-խմբ.), դրան զուգահեռ՝ բարձրանում են տենց կեղտոտ բաները»,-Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով իր ներկայացման ժամանակ միջադեպին՝ ասաց հումորիստ Հովհաննես Դավթյանը:
«Մարտի 28-ին Մարզահամերգային համալիրում երկու ներկայացնում պիտի խաղայի, լավ անցավ, շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, ինչպես միշտ՝ լեփլեցուն դահլիճ էր: Ժամը 6-ի ներկայացմանը տեղի ունեցավ հետեւյալը. երբ դուրս եկա բեմ, ինձ հետ հավասար դուրս եկավ մի երիտասարդ, ինձ մի պահ թվաց, թե համալիրի բեմի աշխատողներից է կամ տեխնիկներից, վատ զգացի, որ ինձ հետ հավասար մարդ է մտնում բեմ…
Դուրս եկավ, փորի միջից հանեց պլակատը, դուք երեւի լավ գիտեք էդ տղային կամ տղաներին, տեսել էի, որ Ֆիլհարմոնիկում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Պարոնյանում ու էլի մի երկու տեղ նման ակցիա են արել քաղաքական… Ես շատ նորմալ տարա դա, ադեկվատ, ինձ շատ օգնեց իմ պրոֆեսիոնալիզմը: Պաստառի վրա գրված էր ՝ դավաճանը հողեր է հանձնում ու էդպիսի մի քանի նախադասություն… Եթե դուք իմ տեղը լինեիք, ի՞նչ կանեիք, ոչ էն ա՝ ինձ ոչ ադեկվատ պահեի, հրեի, դուրս հանեի, ծաղրեի, արգելեի, ոչ էն ա ասեմ՝ էս ինչ լավ բան ես անում, իմ ախպեր, անշնորհք անդաստիարակի պես ես քեզ պահում, հարամում ես իմ երեկոն, իմ միջոցառումը, 2000 հոգու սպասումները:
Այդ տղան կանգնեց մի 15-20 վայրկյան, մինչեւ դահլիճից գոռացին՝ լավ, հասկացանք, մի քանի հոգի էլ գոռացին՝ բրավո, ես էլ գոռացի բրավո, այսինքն՝ ձեր թատրոնը պրծավ, հիմա իմը պիտի սկսի….»,-ասաց հումորիստը՝ անընդհատ շեշտելով, որ ինքը հեռու է քաղաքականությունից:
Կարդացեք նաև
«Ես հասկացա, որ այս «սապլյակները» ոչ թե ինքնաբուխ ձեւով ինչ-որ բաներ անող հայրենասեր տղերք են (եթե տենց լինեին, գլխիս վրա տեղ կունենային, իմ ախպերները կլինեին), այլ վճարվում են ու տենց բաներ են անում: Ինձ ասացին, որ երկու փաստաբան իրենց սպասում էր մուտքի մոտ, երկուսն էլ՝ քաղմասում, այսինքն, երբ իրենց ճլոթի են տվել, տարել են քաղմաս, ուր փաստաբաններ են սպասում, դա մեզ հուշում է, որ այս տղան ոչ թե տղա է, այլ շուն…Դու շուն ես, քեզ փող են տալիս, դու այդպիսի բաներ ես անում, հայրենասեր լինելուց շուն լինելը մի քայլ է, քեզ կոպեկը քցում են, վազում ես, ոսկորդ բերում- տալիս ես տերերիդ»,-ասաց Հովհաննես Դավթյանը՝ բողոքելով, որ խանգարել են իր ներկայացմանը, ստեղծագործական ընթացքին:
Հումորիստի ձեւակերպմամբ, ինքն ընդամենը ստեղծագործող մարդ է, սցենար է գրում ու գաղափարական ներկայացումներ է բեմադրում. «Աստված հեռու պահի բոլորից, ովքեր քաղաքականացված են»:
«Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ իրականացված ցույցին, երբ մի երիտասարդ բեմ էր բարձրացել եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։
«Երիտասարդի ձայն»-ի ղեկավար Հովհաննես Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Հովհաննես Դավթյանը ճչացող, սուտ տեղեկատվություն էր տարածում: Մեր թիմին ճանաչողները տեղյակ են, որ սա մեր կողմից իրականացվող ոչ առաջին ակցիան է, ոչ էլ վերջինն է լինելու: Մենք երիտասարդներ ենք, որ այս տարիների ընթացքում փորձելով օգտվել բոլոր հարթակներից, միջոցառումներից, փորձել ենք մեր հայրենակիցներին արթնացնել, թմբիրից դուրս բերել, որ հայրենիք ենք կորցնում: Այս դեպքում էլ որոշեցինք մի ակցիա իրականացնել մեր ընկերներով: Մեր թիմակից Արեգը ցանկություն հայտնեց, որ ինքը պետք է բեմ դուրս գա եւ այդ ակցիան իրականացնի: Արեգը առանց որեւէ բառ ասելու, կանգնեց բեմին մի քանի վայրկյան, ապա իջավ:
Այդ ակցիայի վերջում դերասան Հովհաննեսը գոռում է «բռավո»: Ես իհարկե, հասկանում եմ, որ այդ «բռավո» գոռալը այդքան էլ չի մարսվել Հովհաննես Դավթյանի կողմից եւ ինքը ճնշումների է ենթարկվել, որ նա ուղիղ եթեր է մտնում եւ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածում:
Հովհաննես ջան, եղբայր, եթե որեւէ մեկը իր հայրենիքի հանձնման դեմ պայքարելու համար որեւէ մեկից գումար կվերցնի կամ որեւէ մեկը ինչ-որ մեկին գումար կտա նման բանի համար, այո ինքը կլինի շուն ու «սապլյակ», բայց ով էլ նման սուտ տեղեկատվություն է տարածում՝ չպատկերացնելով, որ մարդը կարող է հայրենասիրական միտումներով գնա նման քայլի, որ այդ երիտասարդները 1 կոպեկ անգամ դրա համար ստանում են, ինքը շան տղա է, ոչ թե շուն»:
Լուսանկարը՝ Հովհաննես Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Նախ ինքնասիրահարված Հովհաննես Դավթյանին ասեմ, որ իրեն է թվում, որ իբր վերջին ժամանակներս հումորիստի իր «լեվըլը» բարձրանում է, միգուցե ինքը դա տեսնում է իր երազներում:
Եթե ինքը իր ասած տողերը անկեղծ է գրում, ուրեմն քաղաքացի լինելու իր «լեվըլը» պլինտուսի մակարդակի է, իսկ եթե ինքը իր ասած «բռավո» բառի համար իշխանությունից քոթակ է կերել և մեղայականով է հանդես գալիս, դրան շաղախելով ցածրակարգ զրպարտանքներ հայրենիքի անվտանգության համար ակցիա անող հայ տղաների հասցեին, ուրեմն ինքը պարզապես շատ էժան գնով ծախվող ապրանք է և ընդամենը իրացում է փնտրում: