ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների եւ իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից: «Մինչ լիազորությունների դադարեցումը Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ Ազգային ժողովում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, քանի որ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների եւ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի լիազորությունները, խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ, ավելի վաղ դադարեցվել էին աշխատակարգի ու կանոնակարգերի խախտման պատճառով, իսկ որոշ մարդիկ էլ հրաժարական էին տվել՝ ի նշան համերաշխության»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։