Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու». «Հրապարակ»

Ապրիլ 30,2024 10:22

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։

– Տավուշում գյուղեր են հանձնվում, մարդիկ փակել են ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե այդ գյուղերը չտանք, պատերազմ կսկսվի։

– Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու։

– Հաջորդ զիջումները, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու։

– Բազմիցս անդրադարձել եմ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետեր կան, այդ կետերն Ադրբեջանը հերթականությամբ կյանքի է կոչում։

– Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասի՞ն է։

– Ոչ միայն, ավելի վատ կետեր էլ կան։ Խոսքը փախստականների վերադարձի մասին է։

– Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, զրուցել նրանց հետ, հետո ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունն է զբաղվում նրանցով, քրգործ են հարուցել։ Դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք։

– Այո, իրենք հանցանք են կատարել։

– Ցուցարարների հետ չպե՞տք է զրուցեին։

– Մոտեցել են, լավ են արել, ցանկացած մարդ իրավունք ունի՝ ինչ ուզի, անի, բայց հետո դրա համար չպիտի զղջա։

– Հանցանքը ոչ թե միանալն է, այլ իրենց արածի համար զղջա՞լը։

– Առաջինը՝ որ մոտեցել են ու հայտարարել, որ միանում են։ Երկրորդ հանցանքը՝ տղայական, այն է, որ զղջացել են։ Հանցանք է, որ իրենք զինվորական համազգեստով են եղել։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930