Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի ռեժիմը սպանել է իրանցի գեներալի համախոհին»

Ապրիլ 29,2024 23:59

Բաքվից TolishMedia-ի թղթակցի փոխանցմամբ՝ ապրիլին ադրբեջանական բանտում մահացել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընկերներից մեկը՝ Թալե Յուսիֆովը, որի մականունն էր «Հաջի Թագի»։ (Ղասեմ Սոլեյմանին ընդլայնում էր Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ ղեկավարելով բազմաթիվ իրանամետ շիա աշխարհազորայիններ, մասնավորապես՝ Հաշդ ալ-Չաաբին Իրաքում և Հեզբոլլահը Լիբանանում: Սիրիայում նա մասնակցել է Ազգային պաշտպանության ուժերի վարժանքներին և ղեկավարել օտարերկրյա շիա աշխարհազորայիններին, որոնք օգնության են հասել Բաշար ալ-Ասադի բաասական ռեժիմին։ Նա նաև աջակցել է Պաղեստինում հակաիսրայելական խմբավորումներին և Եմենում հութի ապստամբներին: Սոլեյմանին Դիմադրության առանցքի գլխավոր ճարտարապետն էր):

Հաղորդագրության համաձայն՝ Յուսիֆովը հայտնի էր նրանով, որ Սիրիայում կռվել է իսրայելամետ վահաբականների դեմ՝ պաշտպանելով մահմեդական շիա սրբավայրերը։

Անհասկանալի է, թե ինչու են ադրբեջանցի իրավապահները ձերբակալում իսլամական սրբությունների պաշտպաններին, բայց միևնույն ժամանակ չեն արձագանքում Սիրիայում թուրքամետ ավազակախմբերի, իսկ Ուկրաինայում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար կռվող ադրբեջանցի քաղաքացիներին:

ԻրանԻսրայել հնարավոր բախում օկուպացված Արցախում

2022 թվականի հունիսին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր The Economist-ին, որ իր երկիրն իրականացնում է Իրանի դեմ այն, ինչ նա անվանում է «ութոտնուկների դոկտրինա»: «Մենք այլևս չենք խաղում շոշափուկների (Իրանի վստահված անձանց) հետ: Մենք ունենք նոր հավասարում, որի նպատակը գլխին հարվածելն է», – ասել է Բենեթը:

Այս ռազմավարության մեջ Իսրայելի համար էական էր Լեռնային Ղարաբաղի գրավումն Ադրբեջանի կողմից, որպեսզի ավելի մեծ դիտորդական «պատշգամբ» ստանա Իրանի վրա:

Այսպիսով, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, իսրայելական ռազմակայանները սնկի պես բողբոջել են այս սուրբ հայկական հողի վրա, որը հրեական պետությունն օգնեց Բաքվին «մաքրել» հայերից։ Հիշեցնենք, որ հրեական պետությունն առաջիններից էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը 1991 թվականին և բացեց իր դեսպանությունը Բաքվում 1993 թվականին:

Ռազմական որոշ փորձագետների կարծիքով՝ 2024 թվականի ապրիլի 16-ին Արցախից ռուս խաղաղապահների հապճեպ մեկնումը ազդարարում է Իրանի հարվածն այդ հայկական տարածքներին, դրանք իսրայելական լրտեսներից մաքրելու համար:

Թարգմանությունը և վերլուծությունը

Աննա Ազնաուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930