Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Տիգրանակերտը, որի հողի տակից հայտնաբերված պարիսպներն ու ամրաշինական այլ կառույցներ, վաղ միջնադարյան եկեղեցիները, բացի գիտական արժեք ունենալուց նաև դարձել էին զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոն

Ապրիլ 29,2024 23:55

Արցախի Տիգրանակերտ քաղաքի կայքի շնորհանդեսը կայացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում 2024թ․ ապրիլի 29-ին։

Նախատեսած է նաև մինչև հունիսի վերջը գիրք հրատարակել։ Բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012) Համլետ Պետրոսյանը։

Պատմաբանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի՝ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ ՇուշիումՀանդաբերդում։ Առավել մեծ աշխատանքներ է կատարվել Տիգրանակերտ քաղաքի տարածքում։

Իր ելույթի ընթացքում Հ․ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ կատարված աշխատանքներին, հայտնաբերումներին, տեղում թանգարանի հիմնմանը և այլն։ Հ․ Պետրոսյանը ներկայացնելով Տիգրանակերտ քաղաքը, որի հողի տակից հայտնաբերված պարիսպներն ու ամրաշինական այլ կառույցներ, վաղ միջնադարյան եկեղեցիները, բացի գիտական արժեք ունենալուց նաև դարձել էին զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոն։

Հնավայրի թանգարանը, որը տեղակայված էր միջնադարյան ամրոցի ներսում, ըստ հնագետի՝ տարեկան մինչև 30 հազար այցելու է ունեցել, չնայած Արցախը միջազգայնորեն չէր ճանաչվել։ Տիգրանակերտի տարածքում հաճախ նաև ինտելեկտուալ խաղեր էին կազմակերպվում Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Տիգրանակերտը և հարակից տարածքները հանձնվեցին թշնամուն, և այժմ մեր պատմական հայրենիքի այդ կարևոր հնավայրը գերության մեջ է ու տեղի է ունենում պատմության խեղաթյուրում։ Բանախոսությանը ներկա էին հնագետներ, Տիգրանակերտում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի անդամներ, այլոք։  Բանախոսությունից հետո ներկաները հարցեր ուղղեցին Հ․ Պետրոսյանին։

Նշեմ՝ Տիգրանակերտի տարածքում է գտնվում նաև Վանքասարի եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում․ սակայն ըստ ավանդության, որի մասին իր «Արցախ» գրքում հիշատակում է Մակար Բարխուդարյանը, կառուցել է վաչագան Բ Հայոց Աղվանից թագավորը․ «Վաչե Բ շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհված է ամբողջապես»։

Այս եկեղեցու մասին առաջին հիշատակությունը՝ «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի» թողել է Սարգիս Ջալալյանը (1810–1879), ով 1865–76-ին եղել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը:  Այժմ անորոշ է թե հնավայրի և թե եկեղեցու ճակատագիրը։ պարզ է՝ ադրբեջանցիները սեփականացնելու են Հայոց ոստանն ու եկեղեցին, մեր խնդիրն է՝ մշտապես հիշել, ահազանգել, պատմական նյութեր հաճախակի հրապարակել։ Ուստի շատ կարևոր ձեռնարկ է Հ․ Պետրոսյանի և իր թիմի աշխատանքը։

 

 Զ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930