«Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետի սպանության համար դատապարտված Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին։
Նրան դիմավորել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։
Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։
Կարդացեք նաև
Կառավարությունը տեղեկացրել է, որ Տավուշում արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։
Ռոզա Հովհաննիսյան