Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ջղաձգումների մեջ է, փորձում են պայքարն առաջնորդողներին տարբեր պիտակներ կպցնել»․ Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 29,2024 19:35

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Տավուշում պայքարը շարունակվում է։ «Զանգերը չեն դադարում, այնպիսի մարդիկ են զանգում, որ ես շատ մեծ ոգեւորություն եմ ապրում, չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց սա իրոք համազգային, համաժողովրդական պայքար է, աշխարհաժողով է, մեր աշխարհաժողովն է։ Եվ այն մարդիկ, որոնք մտածում են, որ մեզ պետք է բաժան-բաժան ու կտոր-կտոր անեն, չի ստացվելու, համախմբելու ենք բոլոր կարող ուժերին եւ մեր բաժին կռիվը տալու ենք։ Եվ, իմ կարծիքով, կարողանալու ենք ցանկալի արդյունքների հասնել, դրա բոլոր նախադրյալները կան։

Ճիշտ է, իշխանությունները ջղաձգումների մեջ են, տարբեր տիպի մանիպուլյացիաներ են անում, փորձում են իրենց սեւ գործն անել, պայքարն առաջնորդող մարդկանց տարբեր պիտակներ փակցնել, ցնորամիտ բաներ ասել, դա միմիայն ծիծաղ է առաջացնում։ Այսինքն՝ իրենք զգացել են, որ մեր ուժերն ավելի են մեծանում, մեր աջակիցների թիվն ավելի է շատանում, եւ դրան արդյունքում ջղաձգվում են։ Մենք մեր գլխավոր նպատակին հասել ենք, իշխանությունները փորձում են սա դարձնել մի քանի գյուղի խնդիր, մենք այս մի քանի գյուղի խնդիրը դարձրինք համահայկական խնդիր, Սփյուռքից էլ բոլորը զանգում ու աջակցություն են հայտնում, ասում են՝ մի բան արեք, օր առաջ այս ապօրինի իշխանություններին հեռացրեք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։ Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։  Կառավարությունը տեղեկացրել է, որ Տավուշում արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ այսօր  Նիկոլ Փաշինյանը Կիրանց գյուղի բոլոր բնակիչներին էր հրավիրել կառավարություն հանդիպման, բայց մի մի քանի բնակիչներ են գնացել։ «Ասել է՝ ինչ-որ բան պետք է ասեմ, մարդիկ գնացել են լսեն։ Այսքանից հետո ինչի՞ն հավատաս, ո՞ր  ասածին հավատաս, մարդիկ աչքով տեսնում են թշնամուն, ասում է՝ դա ադրբեջանցի չի, ձեր աչքին է երեւացել։ Երեկ տեղեկություն ստացա, որ եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են նկատել, ես գնացի, այդ լուրը հաստատվեց։ Այսինքն՝ իրենք եկել են, բայց ես որ գնացի, այդ ժամանակ ադրբեջանցի չկար։ Ինչ նպատակով էին եկել, տեղեկություն չկա։ Այս մեր հայրենիքը, մեր հողն ու ջուրը չի կարող դառնալ թուրքի եւ ադրբեջանցու բաժին, մեր կռիվը մեր հող ու ջրի համար է։ Թեկուզ եթե ուժի զոռով բերեն այդ գործընթացն անեն, մենք ամեն կերպ պիտի դիմադրենք, ազգը պիտի ոտքի կանգնի, Տավուշն այս ազգի իմունիտետն է, մեր ու մանուկով կանգնել է, այս կռիվը տարել է, բայց սա միայն Տավուշի խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930